Սերգո Կարապետյան. Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացում գրանցված առաջընթացն էր

Սերգո Կարապետյան. Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացում գրանցված առաջընթացն էր

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը` նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին. «Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը»,- ասել է նախարարը` նշելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---