Երևանում աշխատանքն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը![]() 15 դեկտեմբերի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը: Նա ընդծել է, որ իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «Միասնական Ռուսաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը» – ընդգծել է ՌԴ վարչապետը: «Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում ևս կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը: Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում» – եզրափակել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ընթերցեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |