Առաջիկա 2 ամիսներին «Ռոստելեկոմը» վաճառքի 10 սրահ կբացի Հայաստանում![]() 17 դեկտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո բացվել է կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը Աբովյան քաղաքում: Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը: «2012թ. դեկտեմբերին մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո»,-ասել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, ուր տեղակայված է նաև ընկերության գլխամասը: Մինչ տարվա վերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, իսկ հունվարին պլանավորում ենք համալրել այդ թիվը ևս 4-ով: «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը նշեց, որ այսօր իրենց կազմակերպությունը հանդիսանում է միանշանակ առաջատարը ռուսաստանյան ինտերնետ հասանելիություն մատուցող ընկերությունների շարքում և դա է պատճառը, որ իրենց համար նշանակալի է մուտքը հայաստանյան շուկա: Առաջին անգամ ժամանակակից ծառայությունները «Ռոստելեկոմ»ապրանքանիշի ներքո հասանելի կլինեն օգտագործողներին ՌԴ սահմաններից դուրս: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: 2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ՝ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բիզնեսի կարիքները, և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում: 2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում, իսկ 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության հայաստանյան շուկա: «Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը: «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայումս բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: «Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում: Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-”մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |