Փորձագետներն ընտրական գործընթացների մասնակիցներին կոչ են անում խուսափել ավելորդ լարվածությունից

Փորձագետներն ընտրական գործընթացների մասնակիցներին կոչ են անում խուսափել ավելորդ լարվածությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի գալիք նախագահական ընտրություններում Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան կժամանի հունվարին: Ընտրություններում առաքելություն կիրականացնեն կենտրոնի 35 դիտորդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

Երկրորդ խումբը Հայաստանում կլինի փետրվարին, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու, իսկ կարճաժամկետ առաքելություն իրականացնող խումբը` փետրվարի 15-ին: Դիտորդական պաշտոնական առաքելությունը նոյեմբերի 27-ից սկսել է ՀՀ Օրենսդրության և ՀՀ Ընտրական օրենսգրքի ուսումնասիրությունը, նաև երկրում ու տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը:

Կենտրոնի ուկրաինացի փորձագետ Դմիտրո Վիդրինը խոստացավ անցկացնել անաչառ դիտորդական առաքելություն և չներկայացնել իր՝ փորձագիտական ու անհատական տեսակետը:

Փորձագետներն ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ արեցին խուսափել այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են լարավածություն առաջացնել և կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Նրանք հույս հայտնեցին, որ գալիք նախագահական ընտրությունները կհամապատասխանեն ընդունված միջազգային չափանիշներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---