Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը

Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը: Այն իր ձևաչափով տարբերվում է մյուս կուսակցությունների համագումարներից: Ինչպես բացման խոսքում ասաց կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, համագումարը մեկնարկում է քաղաքացիական ժողովով: Հանրապետության օրհներգը այս համագումարի մասնակիցները կատարեցին, այն նվագարկիչից չհնչեց:

Այսօր կուսակցության անդամները քվերկությամբ հաստատելու են գալիք նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը: Համագումարից առաջ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ իրենք վստահ են իրենց ուժերի վրա և այդ վստահությամբ էլ գնալու են նախագահական ընտրությունների:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---