Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե նախագահը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի ապրել արժանավայել

Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե նախագահը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի ապրել արժանավայել

PanARMENIAN.Net - Չկա պայքար, չկա առաջընթաց: Այս պայքարը կարող է լինել բարոյական և ֆիզիկական, բայց պայքարը պետք է լինի: «Ժառանգության» 9-րդ համագումարում իր ելույթն այսպես սկսեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում պետք է իշխի քաղաքացին և օրենքը պետք է պաշտպանի բոլորին: «Օրենքը չպետք է ընտրովի կիրառվի, իսկ նախագահությունը պետք է ծառայի ժողովրդին և չհարստանա ժողովրդի հաշվին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի չափված-ձևած, նվազեցնի իր անձնական շռայլությունները: «Եթե պետք է, թող նախագահը ինքնաթիռում էկոնոմ կարգով ճամփորդի: Ամոթ բան չկա: Եթե նախագահությունը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի արժանավայել ապրել»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Նա ասաց, որ հաջորդ հինգ տարիներին ՀՀ-ն պետք է ունենա նոր Սահմանադրություն և անցնի կառավարման խորհրդարանական կարգին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---