Մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը![]() 25 դեկտեմբերի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի` Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը: «Ամանորի և Ծննդյան տոներին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և հանձնաժողովի աշխատակազմը աշխատելու է հերթափոխով` ամեն օր` 9.00 -18.00-ն»,- ասված է ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |