Հայաստան կժամանի Ալժիրի անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը![]() 25 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 26-28-ը Երևանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաև Հայաստանում Ալժիրի արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա): Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ-ից, այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ: Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |