Ռիչարդ Կիրակոսյանն ընտրություններից հետո իշխանության վերնախավում խորը կոնֆլիկտ է կանխատեսում![]() 26 դեկտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օլիգարխների դարաշրջանի մայրամուտ է, նրանք և նրանց դիրքերը թուլանում են: Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի՝ իշխանությունն ու կառավարությունը հասկացել են, որ օլիգարխները երկրի թիվ մեկ թշնամին են: Այս մասին վերլուծաբանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ դրանք ավելի լավն էին, սակայն բավարար լավը չէին. «Այդ ընտրություններն արտացոլում են ներկա վիճակը»: Գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելով՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ սահմանագծին ենք մոտենում: «Պարզ է, որ գործող նախագահը կվերընտրվի, սակայն ընտրությունները կլինեն ոչ մրցակցային, ինչը նշանակում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի ազատ և արդար»,- ասաց նա և նկատեց, որ ընտրություններից սպասումները բարձր կլինեն, քանի որ մրցակցությունը ցածր մակարդակի վրա է: Նախագահական ընտրություններից հետո, Ռիչարդ Կիրակոսյանի կանխատեսմամբ, հնարավոր է նոր քաղաքական կամք ձևավորվի: «Մենք տեսնում ենք խորը կոնֆլիկտ, որը կլինի ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ հենց իշխանության վերնախավում: Դա ոչ թե միայն քաղաքական կուսակցության, այլ քաղաքական համակարգի խնդիրն է»,- եզրափակեց նա: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |