Հայաստան ներկրվող խաղալիքները պետք է հավաստագիր ունենան28 դեկտեմբերի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խաղալիքների շուկան լցված է անորակ արտադրանքով, և դրանում հասարակական կազմակերպությունը բազմիցս համոզվել է: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը հարում է այն դիրքորոշման, որ խաղալիքների համար հավաստագրի առկայությունը «ցանկալի է, բայց ոչ պարտադիր», ինչն անընդունելի է հայկական շուկայի համար: Իր հերթին «Ռեյմա» բրենդային խաղալիքներ և հագուստ ներմուծող ընկերության ներկայացուցիչ Աննա Ալավերդյանը հավելել է, որ հիմա հայկական շուկայում անորակ խաղալիքների իրացման հարցը շատ արդի է: «Պետք է պահանջել արտադրողի հավաստագիր, ինչպես նաև ընդհանուր թեստավորման առկայություն, որտեղ, մասնավորապես, նշվում է հումքի անունը, որից պատրաստվել են խաղալիքները, քանի որ երեխայի կյանքի առաջին օրերին վտանգավոր է ծանր մետաղների հետ շփումը, և այլ տեղեկատվություն»,- ասել է նա: Հայաստան ներկրվող խաղալիքները նաև հավաստագրում են անցնում հանրապետությունում, իսկ դրանց որակի վրա վերահսկողություն է սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի վերահսկողության պետական տեսչությունը: Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա |