Լևոն Շիրինյանը ողջունում է Տեր-Պետրոսյանի որոշումը. Ապազգայնությունը, մունաթը պետք է դուրս շպրտել քաղաքական մշակույթից![]() 28 դեկտեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ որոշումները քաղաքագետ Լևոն Շիրինյանն անվանում է նահանջ երգով: «ԲՀԿ-ի քայլով երկկուսակցական համակարգ ստեղծելու շանսը կորավ, դա հանգեցրեց ընդդիմության կոլապսին և ֆիասկոյին: Սակայն, դա միայն ԲՀԿ ղեկավարության մեղքը չէ: Լևոն Շիրինյանը կարծում է, որ սա ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի բոլոր ղեկավարների մեղքն է: Քաղաքագետը ողջունում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից դուրս գալը.«Ապազգայնությունը, մունաթը, պետք է դուրս շպրտել Հայաստանի քաղաքական մշակույթից»: Անդրադառնալով ընդդիմադր Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի թեկնածություններին, նա նկատեց, որ ՀՀՇ-ականը իրական լիբերալիզմով չի առաջնորդվում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա արևմտյան քաղաքականությունը մեր ներքաղաքական կյանքում շատ կարևոր են և պետք է ամեն ինչ անել, որ զարգացնենք դա: Ինչ վերաբերում է նրան, թե ԲՀԿ որոշումից հետո, ում կգնան այս կուսակցության ձայները, Լևոն Շիրինյանը կարծում է, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի օլիգարխիկ մասը, որը հոգով ու սրտող միշտ է իշխանությունների կողմն է եղել, կգնա դեպի իշխանություններ, իսկ իսկապես փոփոխություններ պահաջող զանգվածը կգնա Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից: Ըստ Լևոն Շիրինյանի՝ ընտրություններին նոր երանգ կարող է հաղորդել ԼՂՀ նախկին նախարար Արման Մելիքյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունների դեմ պայքարող լուրջ ֆավորիտ թեկնածու չկա և անիմաստ էր ընտրությունները «փաթաթել» էպոսագետներով և փիլիսոփաներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |