Ընտրապայքարը լքեցին ևս երկուսը

Ընտրապայքարը լքեցին ևս երկուսը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ևս երկու թեկնածու հրաժարվեց հետագա ընտրապայքարից: «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր, ինքնաառաջադրված Ռոբերտ Ահարոնյանը և Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը պայքարից հրաժարվեցին միևնույն պատճառով. ընտրագրավը վճարել չեն կարող:

Ահարոնյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ անլուրջ է ընտրությունների վրա այդքան գումար ծախսելը:

Հիշեցնենք, ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Ռուբեն Այվազյանն էլ ընտրապայքարից հրաժարվել էր երեկ:

 Ուշագրավ
---