Թուրքմենստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում![]() 10 հունվարի 2013 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու և համագործակցությունը մի շարք ոլորտներում խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան: Նախագահը հաջողություններ է մաղթել Աթա Սերդարովին՝ հետագա աշխատանքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |