Ընտրություններին հետևելու համար ԿԸՀ-ում այս պահին 2 միջազգային կառույց է հավատարմագրվել

Ընտրություններին հետևելու համար ԿԸՀ-ում այս պահին 2 միջազգային կառույց է հավատարմագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են միջազգային երկու կազմակերպություններ` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս): Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
---