Աղվան Հովսեփյանը հավաստիացնում է, որ ամեն բան արվում է բացառիկ ընտրություններ ունենալու համար

Աղվան Հովսեփյանը հավաստիացնում է, որ ամեն բան արվում է բացառիկ ընտրություններ ունենալու համար

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հավաստիացնում է` երկրի իշխանություններն ամեն բան անում են, որ ստեղծեն նպաստավոր պայմաններ` բացառիկ ընտրություններ ունենալու համար: «Իրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի լուծելու, այն պետք է ապահովի ընտրությունների իրավաչափությունը»,- այսօր ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար կազմակերպված եռօրյա դասընթացի բացման ժամանակ հայտարարեց Աղվան Հովսեփյանը: Ըստ գլխավոր դատախազի` պետք է ապահովել անհրաժեշտ պայմաններ, որ մարդիկ կարողանան անարգել իրականացնել իրենց ընտրական իրավունքը: Պետք է կարողանալ կանխել ընտրակեղծիքներն ու հանցագործությունները: «Կարևոր է նաև բողոքների և դիմումների պատշաճ քննությունը: Այս ողջ գործընթացների և գործառույթների թափանցիկությունը պետք է ապահովենք, պետք է ապահովենք նաև հանրության իրազեկումը մեր որոշումների և բողոքների մասին»,- նկատեց Աղվան Հովսեփյանը:

Նա հիշեցրերց, որ 2012թ. մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում Դատախազությունը թափանցիկ է աշխատել, կայքում տեղադրվել են բոլոր հաղորդումները, որ ստացվել են ամբողջ համակարգում, ստեղծվել էր թեժ գիծ: Նա հավաստիացրեց, որ այս ընտրություններին ընդառաջ ևս լուրջ աշխատանք է տարվում: Կա խումբ, որը դիտարկում է ԶԼՄ-ները: «Հաշվի են առնվում հրապարակումները, որոնք վերաբերում են ընտրախախտումներին: Նյութերը փոխանցվում են դատախազներին և պատշաճ քննվում են»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---