Հայ-ադրբեջանական համատեղ կայք. Վճարում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը16 հունվարի 2013 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանից ու Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը Ադրբեջանից Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ նախաձեռնել են հայ-ադրբեջանական համատեղ ինտերնետ հարթակի ստեղծումը: www.publicdialogues.info կայքի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Երևանում, 2 օրից Բաքվում է լինելու: Կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ին : «Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է ֆինանսավորել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համատեղ շփումներին: Այս ծրագրի խնդիրը փաստարկված տեղեկատվության բացը լրացնելն է: Համացանցը պետք է դառնա հարթակ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գործակցել», - ասաց ՀՀ-ում ՄԲ արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: «Մենք վաղուց ենք համագործակցում Ադրբեջանի տարբեր կազմակերպությունների, լրագրողների, փորձագետների հետ : Ժամանակն էր հայ-ադրբեջանական այս կայքն ունենալ, որտեղ ցույց կտայինք մեր աշխատանքի արդյունքները: Բոլոր աշխատանքները զուգահեռ են ընթանում: Տարբեր կարծիքներ են հնչում: Բացասականները ստերիոտիպերի շրջանակում են», - ասաց Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի պատերազմի և խնդրի մասին շատ քիչ անդրադարձ կա: Կայքում ներկայացված են համատեղ քննարկումներ, հարցազրույցներ, օրինակ, Հայաստանում և Ադրբեջանում միգրացիայի, աշխատանքի, Վրաստանում` իշխանափոխության դասերի մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |