«Առավոտ». Եվրասիական միության հարցով Ռուսաստանն անթաքույց ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա![]() 17 հունվարի 2013 - 09:55 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին` նկատել է, որ վերջին շրջանում ծավալված` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միության բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է: «Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրամիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի` քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է: Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից, և ոչ միայն տնտեսական առումով. դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետև Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմանադրությանը»,-նշել է Դ. Շահնազարյանը` հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցկու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա` Եվրասիական և Մաքսային միություններին ներգրավվելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |