Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի պատասխանատուն հենց ինքն է լինելու![]() 18 հունվարի 2013 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը կսկսի հունվարի 21-ին, ժամը 12:00-ին, Ազատության հրապարակից: «Մենք պետք է ունենանք շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ իրենց նախընտրական շտաբը ձևական, ուղղահայաց կառուցվածք չի ունենալու, ինչպես շատերի մոտ է: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` կարևոր չէ` կլինի շտաբի պետ, թե` համակարգող, շտաբի ընդհանրական, գաղափարական պետն ինքն է լինելու, նաև քարոզարշավի պատասխանատուն: Այսօր նիստ է նախատեսված, իսկ արդեն կիրակի օրը` շտաբի պաշտոնական բացմանը, կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |