Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից անժամկետ հացադուլ կսկսի. ԿԸՀ-ն մերժեց նրա դիմումը![]() 18 հունվարի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով պահանջում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը, ըստ որի ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը գրանցվել է որպես նախագահի թեկնածու: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ նշեց, որ վարչական մարմինները պետք է պահպանեն բոլոր օրենքներրը և վարչարարության սկզբունքները, նրանք իրավասու են կատարել այն գործառույթները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: «Դիմումն անհիմն է և կարող է դառնալ նախադեպ»,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: Անդրիաս Ղուկասյանն այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հունվարի 21-ից սկսելու է անժամկետ հացադուլ: Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն բավարարի իր պահանջը և երբ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |