Ռուբեն Մելքոնյան. Դինքի սպանությունը կազմակերպեց, իրականացրեց և քողարկեց թուրքական իշխանությունը

Ռուբեն Մելքոնյան. Դինքի սպանությունը կազմակերպեց, իրականացրեց և քողարկեց թուրքական իշխանությունը

PanARMENIAN.Net - Այսօր՝ Հրանտ Դինքի սպանությունից վեց տարի անց, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այն դիտարկեց 3` իրավական, քաղաքական և հասարակական հարթություններում:

«Իրավական առումով Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը վերածվեց ֆարսի, ոտնահարվեցին իրավական բոլոր նորմերը: Արդյունքում դատական եզրակացությունը մոլեռանդ ազգայնականներին մեղադրեց, իսկ խորքային պատճառներն անտեսվեցին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց` թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար, սակայն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ սպանության կազմակերպման, իսկ հետագայում գործը փակելու համար չընդգրկվեցին դատական գործում, չհեռացվեցին պաշտոններից ու դեռ խրախուսվեցին իշխանությունների կողմից:

Քաղաքական առումով՝ Ռ. Մելքոնյանը նշեց. «Թուրքական պետությունն իր տարբեր կառույցների միջոցով կազմակերպեց, իրականացրեց և հետագայում քողարկեց Դինքի սպանությունը: Դինքի գործում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են մնալ իշխանության մեջ: Եվրոպական կառույցներում թուրքական իշխանությունների հայտարարությունները ոչինչ են, երբ տեսնում ենք, որ այդ մարդիկ վայելում են իրենց պաշտոնները»:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց նաև, որ թուրք հասարակության մեջ Դինքի սպանությունից հետո բեկում տեղի ունեցավ և Հայոց ցեղասպանության, հայերի նկատմամբ առաջացավ պետական թեզից տարբերվող տեսակետ:

«Դինքը գիտակցված մահապարտ էր: Նրա նպատակը թուրք հասարակության մեջ բեկում առաջացնելն էր, ու այսօր մենք տեսնում ենք, որ նրա նպատակներն իրականացել են»,- ասաց թուրքագետը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---