Anonymous-ն ինտերնետում զետեղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայքից գողացած տեղեկատվությունը

Anonymous-ն ինտերնետում զետեղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայքից գողացած տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Anonymous խմբի հաքերները ինտերնետում զետեղել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայքից գողացած տեղեկատվությունը՝ շուրջ 1,7 ԳԲ փաստաթղթեր: Հաքերների հրապարակած տվյալները պատկանում են ոչ միայն հատուկ ծառայություններին, այլ նաև այլ կազմակերպություններին, որոնք կապված են նրանց հետ: Մասնավորապես, հրապարակվել են NG Geneva, Sumato Energy, BNP Paribas, Taurus Petroleum և Prolexic ընկերության փաստաթղթերը, որոնք համարվում են առաջատար DDoS-հարձակումներից պաշտպանվածության առումով: Ըստ առկա տեղեկատվության, տվյալները գողացվել են dmx.gov.az կայքից և զետեղվել par-anoia.net/ կայքում, որը պատկանում է Anonymous-ի հետախուզական ստորաբաժանմանը:

Հաքերները պնդում են, որ զետեղված փաստաթղթերում առկա են սկանավորված անձնագրեր, զեկույցներ, բաժնետերերի գաղտնի փաստաթղթեր, տեղեկանքներ հաշիվների վիճակի մասին, ակրեդիտիվ նամակներ ւ նավթային հորերի հորատման տեխնոլոգիայի նկարագրություն:

Partner news
 Ուշագրավ
Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը
Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում
Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը
Partner news