Ռագըփ Զարաքօլուն` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան է

Ռագըփ Զարաքօլուն` Ստեփանակերտի օդանավակայանի մասին.  Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան է

PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան է: Կարծիքը թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուինն է, ով այսօր Երևանում մասնակցելով Ղարաբաղի հարցում Թուրքիայի տեսակետը թեմայով քննարկմանը Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքրոշման մասին նշեց. «Սա շատ ագրեսիվ վերաբերմունք է: Պատերազմի հրավեր: Ինձ հետաքրքիր է` Մինսկի խումբն ինչ է մտածում»:

Զարաքօլուն ընդգծեց, որ Թուրքիայում աշխատում է ադրբեջանական մեծ լոբբի, հատկապես Արտաքին գործերի նախարարությունում:

Ստեփանակերտի օդանավակայանն արդեն գրեթե պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքուն շարունակ հայտարարում է, որ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու գնով պաշտպանելու է իր «տարածքային ամբողջականությունը»: Հայկական կողմի պատասխանը միանշանակ է` օդանավակայան ունենալը ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է, կենսակարևոր միջանցք, որով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան 21-րդ դարում կառուցել իրենց կյանքը` գոյություն ունեցող միջազգային սկզբունքների համաձայն:

Այժմ օդանավակայանում լուծվում են տեխնիկական, նավիգացիոն խնդիրներ, որոնք կապված են փոխադրումների սպասարկման, ավիափոխադրումների ստանդարտների ապահովման հետ: ԼՂՀ և ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ այդ աշխատանքների ավարտից հետո, կսկսվի չվերթերի իրականացումը` անկախ Ադրբեջանի սպառնալիքներց:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---