Ընտրությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դեսպանի բլոգային գրառումը ԱԳ նախարարը ոչ կոռեկտ է համարում![]() 24 հունվարի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի իր բլոգում Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ կատարած գրառումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ է համարում: «Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալ, թե ինչ է լինելու, չեմ կարծում, որ այդքան կոռեկտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ նախարարը: Ամեն դեպքում, Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ դա դեսպանի որոշելու հարցն է: «Եթե ինքը որոշել է նման հայտարարություններ անել, ապա ինքը պետք է մտածի, թե ինչ արձագանքեր կարող են լինել հանրային կարծիքում և ինչպիսի տրամադրություններ կարող են ստեղծվել այդպիսի քայլերի վերաբերյալ»,- նկատեց նա: Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի դեսպանը ընտրությունների վերաբերյալ մտահոգություններ էր հայտնել իր բլոգում այն մասին, որ խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերից որևէ մեկը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին: «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»,- գրել էր դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |