Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան քննարկելու ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության հեռանկարները

Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան քննարկելու ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի մեկնարկել է ուղևորություն, որի ընթացքում հունվարի 28-30-ը նա պաշտոնական այցերով կլինի Հայաստանում և Ղազախստանում, հայտնել է նախարարի մամլո քարտուղար Դարյա Զատուլինան:

Հունվարի 28-29-ին ըստ այցի ծրագրի բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև բնակացություններ կվարի ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

Նա նշել է, որ այդ միջոցառումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները:

Ըստ նրա, ՌԴ ՊՆ ղեկավարը կայցելի նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, որտեղ նրան կզեկուցեն մարտական պատրաստականության, ուսումնանյութական բազայի վիճակի և միավորման ենթակառուցվածքների մասին, ծառայության պայմանների ու զինծառայողների կենցաղի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---