The Gallup Organization. ՀՀ նախագահի ընտրության օրը 61 տոկոս մասնակցություն է սպասվում

The Gallup Organization. ՀՀ նախագահի ընտրության օրը 61 տոկոս մասնակցություն է սպասվում

PanARMENIAN.Net - The Gallup Organization-ը նախագահական ընտրություններին ընդառաջ հերթական հարցումն է անցկացրել: Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,020 չափահաս բնակիչ:

Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն ասել է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահի ընտրությունների հանդեպ. նրանց 39%-ն նշել է, որ հաստատ ընտրելու է (2012-ի դեկտեմբերին ունեցած 42%-ի դիմաց), 43%-ը նշել է, որ «հավանաբար կընտրի» (2012-ի դեկտեմբերին ունեցած 36%-ի դիմաց): Հարցում են անցկացրել միայն Հայաստանի այն քաղաքացիների հետ, որոնք փաստացի գտնվում էին երկրում: Մինչ դեռ ընտրական ցուցակը ներառում է նաև նրանց, ովքեր արտասահմանում են: Այսպիսով,վերջին ընտրությունների մասնակցությունը բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսին է Հայաստանը, սովորաբար ցածր է, քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները (բացառությամբ արտագաղթողների): Այսպիսով, ընտրությունների օրը մասնակցության սպասվող մակարդակի գնահատման մոդելը կառուցելիս`հաշվի առնելով տարբեր գործոններ, քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 61%, + - 3,1% սխալի լուսանցքով:

2013թ. հունվարի 14-ից հետո, երբ թեկնածուների գրանցումն ու հաստատումն ավարտվեց, հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 66% ասել են, որ քվեարկելու են Սերծ Սարգսյանի օգտին (հարցվողներին 8 թեկնածուների ցանկ է ներկայացվել):

Հարցված ընտրողների 10% ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 4%` Պարույր Հայրիկյանի օգտին, 4%` Հրանտ Բագրատյանի, 1 %` Արամ Հարությունյանի օգտին. Ա.Ղուկասյանին, Ա.Մելիքյանին և Վ.Սեդրակյանին աջակցում են ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը դեռ չի որոշել, որ թեկնածուին աջակցել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---