Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը աշխատանքային էր

Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը աշխատանքային էր

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը աշխատանքային էր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետն ասաց, որ այս պահին Հայաստանի համար կարևորէ պահպանել Միսնկի խմբի ձևաչափը, քանի որ Ադրբեջանը ամեն բան անում է, որ բանակցային գրծընթացում Թուրքիան մասնակցություն ունենա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ իրականում այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերը սոցիալական բնույթ չեն կրում, թեև Ադրբեջանի իշխանությունները դրանք որպես սոցիալական բողոք են ներկայացնում:

«Ցույցերն անցկացվում են լեզգիաբնակ շրջաններում, դրանք սոցիալական բնույթ չեն կրում »,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ այս ընթացքում շատերը բանտերում են հայտնվել և բողոքի ալիքը դրանից կաճի:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը քաղաքագետն ասաց, որ Սերժ Սարգսյանը արդեն հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանն անպայման գործարկվելու է և այդ հայտարարությունը շատ կարևոր է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---