Կոմունիստներն էլ միացան շքերթին` մի քիչ ուշացումով միայն

Կոմունիստներն էլ միացան շքերթին` մի քիչ ուշացումով միայն

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ մեկին չստարելու շքերթին մի քիչ ուշացումով, սակայան այնուամենայնիվ միացավ նաև Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը: Հայաստանի կոմունիստների առաջնորդն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշումը կայացրել են կենտրոնական կոմիտեի պլենումում:

Չառաջադրվեցին և որևէ մեկին չսատարեցին, քանի որ նախընտրական իրավիճակը կոմունիստներին չի գոհացնում:

«Մեկը հայտարարում է, որ հանելու է թեկնածությունը, մյուսը հացադուլ է հայտարարում, մնացածն էլ չակերտավոր քարոզարշավ են տանում: Մի կողմից` կանգնած է մի բանակ՝ 37 տոկոս աղքատներով, մյուս կողմից` կանգնած է բանակ՝ ստահոդ խոստումներով»,- հայտարարեց երկրի գլխավոր կոմունիստը:

Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ այս իրադրությունում առաջադրվելն անիմաստ են համարել, քանի որ գործի են դրվելու բոլոր լծակները հօգուտ գործող նախագահի. «Մինչև անգամ «Չեբուրաշկան» է գործի դրված ի շահ նախագահի: Մենք մեր փողերը քամուն չենք տալու, չնայած չունենք էլ, որ տանք»:

Ըստ նրա` մթնոլորտը շիկացած է, իսկ քարոզարշավն ընթանում է այնպես, որ այդ շիկացած մթնոլորտը թուլանա:

«Ընտրություններով ոչինչ չի փոխվի, փետրվարի 19-ից հետո ամեն ինչ կմնա նույնը, դեռ մի բան էլ` ժողովրդի վիճակն ավելի կվատանա, աղքատությունն ավելի կխորանա»,- կանխատեսեց նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---