ԱՊՀ դիտորդները սկսել են հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուների հետ

ԱՊՀ դիտորդները սկսել են հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուների հետ

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ նախագահական ընտրություններում և նրա կենտրոնակայանը շարունակում են դիտարկել նախագահական ընտրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելության կենտրոնակայանում:

Հունվարի 25-ին ԱՊՀ գործադիր քարտուղարի, Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը հանդիպել է ոստիկանության ղեկավարության հետ, որի ընթացքում տեղեկացվել է ընտրացուցակների կազմման և հստակեցման աշխատանքների մասին, ինչպես նաև այն միջոցների վերաբերյալ, որ կիրառվում են հասարակական կարգի պահպանման համար:

Գարկունը հանդիպել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Հայդի Տելյավինիի հետ: Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումների մասին և ԱՊՀ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունների ղեկավարների հանդիպման մասին 2013թ. փետրվարի 18-ին:

Այցելելով Գյումրի՝ Գարկունը եղել է թիվ 35 ընտրատարածքում, որտեղ ծանոթացել է նրա աշխատանքին, փաստաթղթերին, զրուցել է հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Գիզիրյանի ու Գյումրիի քաղաքապետ Բալասանյանի հետ: Նրանք իրազեկել են Գարկունին ԸՕ շրջանակում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին:

ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները հանդիպել են նախագահության թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արման Մելիքյանի նախընտրական շտաբի ղեկավարության հետ՝ քննարկելով ընտրարշավի ընթացքը: Աշխատանքը նախընտրական շտաբերի հետ և հանդիպումները թեկնածուների հետ կշարունակվեն:

Առաքելությունը հետագայում ևս կիրազեկի իր գործունեության մասին: Այժմ դիտարկվում է նախընտրական քարոզարշավի լուսաբանումը ԶԼՄ-ներում: Կշարունակվի ընտրատարածքային և ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքի ուսումնասիրությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---