Վարդան Սեդրակյանի սիրելի զբաղմունքը![]() 31 հունվարի 2013 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Վարդան Սեդրակյանը շարունակում է «բացահայտումներ» անել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը հիշողության կորստով է տառապում կամ փորձում է վերափոխել սեփական կենսագրությունը: Էպոսեգետ-թեկնածուն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը 1998-ին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում: «Ինչո՞վ էր նա զբաղվում»,- հարցրեց թեկնածուն, և ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Զբաղվել է առաջին նախագահի անվտանգության հարցերով: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ մենք գործ ունենք պարանոիկ հիվանդությամբ տառապող մարդու հետ»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը: Ասուլիսներին բացահայտումներ անելը դարձել է նախագահի թեկնածուի սիրելի զբաղմունքը, իսկ սեփական քարոզարշավի և ծրագրերի մասին նա խոսում է կարճ ու լակոնիկ: Իր այս վերաբերմունքը Վարդան Սեդրակյանը բացատրում է նրանով, որ մարդկանց պետք է հիշեցնել տեղի ունեցածը, հիշողությունը մթագնել է, իսկ ՀՀԿ թեկնածուն մարզերում քարոզում է, որ Հայաստանի ապագան կարող է ապահով լինել, եթե ինքը լինի նախագահ: Նախագահի թեկնածուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվելու է փետրվարի 1-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |