Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից հետո. Ո՞վ որ դերում է լինելու![]() 31 հունվարի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունները դեռ չավարտված և արդյունքները չամփոփված` ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե նոր կառավարություն ձևավորելիս Սերժ Սարգսյանը ինչ-որ պաշտոններ է առաջարկելու նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Մամուլում տարածված նոր տեղեկությունների համաձայն` վերջերս իշխանական ետնաբեմում ակտիվացել են խոսակցությունները «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու շուրջ: Ըստ որի` ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձևավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաև բարձր ձայներ ստացած թեկնածուները. մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել արտգործնախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնները: Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Հրանտ Բագրատյանը կարող էր վարչապետի կամ մեկ այլ պաշտոն ստանալ առանց ընտրություններում առաջադրվելու: «Հրանտ Բագրատյանը հաղթող թեկնածու է, նրա ողջ թիմը աշխատում է միմիայն այս ուղղությամբ և մենք զանազան պաշտոնների հարց չենք քննարկում: Նման հարցը Հրանտ Բագրատյանի դեպքում բոլորովին տեղին չէ, քանի որ նա և իր թիմը բազմիցս առիթ են ունեցել ասելու, որ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններում առաջադրվել է միմիայն նախագահ ընտրվելու նպատակով: Մեր թեկնածուն հրապարակել է մի հզոր ծրագիր` «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն», որում արտացոլված է մեր երկիրը այս թշվառ վիճակից հանելու իր տեսլականը: Սա կարող է իրականանալ միայն իր նախագահ ընտրվելու պարագայում»,- պարզաբանեց Կարինե Հարությունյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուրդյանն այդ հարցի քննարկումը համարեց անիմաստ: «Փետրվարի 18-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն է նշանակելու ՀՀ արտգործնախարարին: Նա ընտրվելու է նախագահ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց թեկնածուի մամուլի խոսնակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |