ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է պաշտոնից![]() 31 հունվարի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից: Օլեգ Ռասպոպովն այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին, իսկ ՄՏՍ-ին միացել է 2006 թվականին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ. նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից: Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների` այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից: ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |