Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրությունները հնարավոր է հետաձգվեն, եթե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ի վիճակի չլինի շարունակել քարոզարշավը: Նախագահի թեկնածուի դեմ երեկ մահափորձ էր կատարվել, թեկնածուին հրազենի վնասվածքով տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարույր Հայրիկյանն ընտրությունները հետաձգելու մասին որևէ բան չի հայտարարել: Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր թեկնածուին, վերջինս նախարարին հայտնել էր, որ շարունակելու է պայքարը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հիվանդանոցում հայտարարել էր, որ եթե Հայրիկյանն ի վիճակի չլինի շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կհետաձգվեն երկու շաբաթով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս, որ ԿԸՀ-ն այս պահին որևէ մեկնաբանություն չի անում: ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |