Սերժ Սարգսյանն այցելեց Պարույր Հայրիկյանին![]() 1 փետրվարի 2013 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Սերժ Սարգսյանին ուղեկցել են բժիշկները և պաշտոնատար անձինք: «Զազրելի հանցագործություն, ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ: Ակնհայտ է, նրանք ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Թող բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիները ամեն ինչ անելու են, բացահայտելու հանացագործությունը: Բժիշկները շատ բան արդեն արել են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանը ապաքինվելու է: Առողջություն մաղթենք բոլորով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Պարույր Հայրիկյանը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Առավոտյան նախագահի թեկնոծուին վիրահատել են: Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |