Ադրբեջանի զինաֆոբիան. Այս անգամ Բաքուն «աչք է դրել» վրացական զրահամեքենաների վրա

Ադրբեջանի զինաֆոբիան. Այս անգամ Բաքուն «աչք է դրել» վրացական զրահամեքենաների վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը զինվում է մինչև ատամներն ու զենք ու զինամթերք է արտադրում ու գնում որտեղ միայն հնարավոր է, հավանաբար, արդեն հիվանդագին հակվածություն է զգում սպառազինության հանդեպ: Եվ հարցը՝ թե ո՞ւր է այս ամենը գնում, վաղուց արդեն անտեղի է: Հավանաբար, Բաքվում, անկախ բոլոր միջազգային նորմերից ու քվոտաներից, նպատակ են դրել բնակչության մեկ շնչին ընկնող զենքի քանակով աշխարհի առաջատարը դառնալ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում Վրաստանն է հայտնվել:

Ինչպես հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Մթելի կվիրա» պարբերականին, Ադրբեջանը Հարավային Կորեայի հետ մեկտեղ, հետաքրքրվում է վրացական ռազմատեխնիկայի որոշ տեսակներով՝ մասնավորապես «Լազիկա» և «Դիդիգորի» մարտական մեքենաներով:

«Լազիկա» հետևակի մարտական մեքենան մշակվել է «Դելտա» հետազոտական կենտրոնի կողմից, առաջին անգամ ցուցարդվել է 2012թ. փետրվարի 25-ին, ունի հեռակառավարման մոդուլ: «Դիդիգորին» զրահամեքենա է, որը մշակվել է 2011թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---