Պարույր Հայրիկյանի քարոզարշավը կվերսկսվի վաղվանից![]() 5 փետրվարի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քարոզարշավը կշարունակվի առանց թեկնածուի: Նա հիվանդանոցում է, իսկ քարոզարշավը ղեկավարում է թեկնածուի շտաբի պետ Մանյա Այվազյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ վաղը օրվա երկրորդ կեսին կվերսկսվեն ընտրողների հետ հանդիպումները, սակայն թե որտեղ կլինեն, դեռ պարզ չէ: Քարոզարշավին կմասնակցեն Հայրիկյանի գործընկերներ Սիլվա Հովսեփյանը, Արսեն Պողոսյանը, Արթուր Ավանեսյանը և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ինքն արդեն «գործի մեջ է: Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը չի կարող շեղել բնականոն ուղուց»: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա հինգ օր առաջ մահափորձ էր իրականացվել: Հրազենային հարձակման արդյունքում վիրավորվել էր նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո թեկնածուն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով, սակայն հրաժարվեց այդ հնարավորությունից: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |