Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգին![]() PanARMENIAN.Net - Հայաստան- Լյուքսեմբուրգ ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղի երկրորդ խաղակեսը, որն ընթանում է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, սկսվեց հայերի գորհներով: Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Առաջին կեսն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1, հաշվով: Հայաստանից աչքի էր ընկել Էդգար Մանուչարյանը: Միանգամից երևաց, որ ընդմիջման ժամանակ նրանք նոր ցուցումներ են ստացել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից և սկսեցին ավելի հարձակողական խաղ ցուցադրել: Մինասյանը նաև հնարավորություն տվեց Նորայր Ասլանյանին, որն իր նորամուտը նշեց հավաքականի կազմում: Նա էլ ակտիվորեն մտավ խաղի մեջ՝ փորձելով առաջին իսկ խաղում դառնալ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցրին խաղի ղեկը. դուբլի հեղինակ կարող էր դառնալ Մանուչարյանը, իր օգտին կարող էր գոլ գրանցել նաև Պիզելին: Չնայած հայ ֆուտբոլիստների այսպիսի մեծ ցանկությանն ու ակտիվությանը, նրանք այդպես էլ չկարողացան երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլ չտեսան, և խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը, իսկ Լյուքսեմբուրգը՝ 148-րդն է: Նյութեր թեմայով. Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |