Հայաստանի և Լատվիայի սահմանապահների միջև համագործակցություն է ուրվագծվում![]() 6 փետրվարի 2013 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Նորմունդս Գարբարսին: Նորմունդս Գարբարսը նախ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա նշեց, որ Լատվիայի սահմանապահներն այսօր ակտիվ ծառայություն են իրականացնում Եվրոպայում` սահմանների պաշտպանության և պահպանման գործում: Լատվիայի սահմանապահներն ինտեգրված են միասնական կրթական համակարգին` ստանում են որակյալ կրթություն և անցնում վերապատրաստման դասընթացներ: Նորմունդս Գարբարսը նաև նշեց, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ հայ և լատվիացի սահմանապահների միջև համագործակցություն ծավալելու համար: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ և Լատվիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր և այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Քանի որ Հայաստանը և Լատվիան ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, ապա Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու թե FRONTEX-ի միջոցով և թե երկկողմ իրականացվող համատեղ ծրագրերին և միջոցառումներին, որոնք ամուր հիմք կհանդիսանան սահմանների համալիր կառավարման և սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի արդյունավետ լուծելու համար: Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Հայաստանի և Լատվիայի սահմանապահների միջև ուրվագծվող համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվի գործնական հարթություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |