Նոր կուսակցություն` ՀԱԿ-ի հիմքի վրա. Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը 7 փետրվարի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ Հայ ազգային կոնգրեսը մահվան եզրին է, և իր բոլոր ջանքները ներդնում է փրկության ևս մեկ հնարավորություն ստեղծելու համար: Լևոն Տեր Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել է, որ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Կոնգրեսի առաջնորդը, դա շատ բնական է համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են իրենց առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Իսկ նոր լուծումը, ըստ ՀԱԿ առաջնորդի, նոր կուսակցության հիմնումն է: «Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ոչ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նոր կուսակցության հիմքում լինելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր, ըստ Տեր-Պետրոսյանի, լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունր կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը»,- ասել է նա: ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն հիմնելու գաղափարը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ողջունում է, այն կարող է լինել ազատական գաղափարներին դավանող կուսակցություն: Սա դրական է նաև բազմակուսակցական համակարգի զարգացման տեսանկյունից: «Այդ գործը դեռ պետք է գլուխ բերել: Դա քաղաքական ասպարեզից դուրս գալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված շատ առողջ քայլ կարող է լինել: Կարևորը` որ խոսքից գործի անցնեն»,- ասաց Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի` նոր կուսակցության հիմնումը կլինի և Կոնգրեսի, և ՀՀՇ-ի վերջը: «ՀՀՇ-ն ժողովրդի մեջ խոցի և վիրավորանքի նման մնացել է: Կոնգրեսը կոնգլոմերատ է` տարբեր կուսակցությունների, քաղաքական անդամների միավորում, համախումբ: Այն չէր կարող ընտրություններից հետո մնալ, չէ՞ որ դրա գլխավոր խնդիրը նոր նախագահ ունենալն էր: Բացի այդ` չինովնիկական այդ համախումը ոչ միայն Հայաստանի անկախության հիմնադիրներն են, այլև ճգնաժամը կերտողները: Ջհանգիրյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ընտրակեղծիքների նախահայրն է: Սրանք ինչու՞ պետք է մնային, և ժողովուրդը ինչու՞ պետք է մնար նրանց հետ, երբ գլխավոր հարցը չլուծեցին, որը սկզբում Ռուբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն էր»,- նկատեց Լևոն Շիրինյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |