Է. Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի դրսևորումները![]() 8 փետրվարի 2013 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործմանը քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսևորումները: «Բարձր եմ գնահատում Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճրի ժխտումը, ընդունելու դրա փաստը և ներողություն հայցելու հայերից: Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝ ներողություն խնդրելով հայերից և մյուս ցեղասպանված ժողովուրդներից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |