Վահան Հովհաննիսյանն ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ![]() 8 փետրվարի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնակցել է փետրվարի 4-5-ը Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին, որտեղ ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ: Այս մասին Վահան Հովհաննիսյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ժողովը, հիմնվելով նրան նախորդած`փետրվարի 3-ին կայացած կազմակերպության նախագահության նիստի առաջարկների վրա, ձևավորել է տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբերը, հատուկ հանձնաժողովները, աշխատանքային խմբերը և կանոնագրային հանձնախմբերը: Ինչպես նշեց բանախոսը, դա աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկում է սոցիալիստական կուսակցություններ աշխարհի գրեթե բոլոր երկներից: Նրա խոսքով` համաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ հանդիսացող 170 երկրների պատվիրակներ, սակայն հենց իրենք հաղթեցին: ՀՅԴ-ն ընդգրկվել է նաև ֆինանսական հաշվեկշիռը վերահսկող աշխատանքներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |