Աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի զինվորական պատվիրակությունը![]() 8 փետրվարի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 8-ին իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նույն օրը Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիսավոր պայմաններում բացել են պարսկական կողմի աջակցությամբ կահավորված պարսկերենի ուսուցման լսարանը: Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և իրանական պատվիրակության միջև հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաուսումնական կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցեր: Այցի շրջանակներում նախատեսվում է իրանական պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Կապույտ մզկիթ, Մատենադարան և այլ վայրեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |