ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ 5 սեպտեմբերի 2005 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն Երեւանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Իվ Առնոլդիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր գնահատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի գործունեությունը մարդասիրական ոլորտում: Վարդան Օսկանյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում գերիների փոխանակման եւ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Իվ Առնոլդին իր կողմից նշեց, որ գրասենյակի կողմից բարձրագույն եւ միջին ուսումնական հաստատությունների հետ միջազգային մարդասիրական օրենքի եւ սկզբունքների ուսուցման ուղղությամբ սկսված նոր ծրագրերը լինելու են շարունակական: Շնորհավորելով Իվ Առնոլդիին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, նախարարը հաջողություն մաղթեց նրան այդ կարեւոր առաքելության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |