Փետրվարի 23-ին ՀՀՇ-ն արտահերթ համագումար է հրավիրում

Փետրվարի 23-ին ՀՀՇ-ն արտահերթ համագումար է հրավիրում

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ժամանակ ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀՇ մամուլի ծառայությունից:

ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:

ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---