Վաղը՝ ժամը 15.30-ին, Պարույր Հայրիկյանը կդիմի ՍԴ

Վաղը՝ ժամը 15.30-ին, Պարույր Հայրիկյանը կդիմի ՍԴ

PanARMENIAN.Net - Չնայած, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր բաց նամակում նշել էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի անունները, նամակը հասցեագրված ընդդիմադիր ուժերի բոլոր ներկայացուցիչներին: Այս մասին լրագրողներին ասել է Հայրիկյանը՝ հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելելուց հետո:

Հայրիկյանի խոսքով՝ նա եկել է Ղուկասյանի մոտ, որ խոսի նրա հետ միասնական թեկնածուի մասին: Նախագահի թեկնածուն ասաց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի պատասխանել իր հայտարարությանը, Բագրատյանն էլ, ըստ նրա, ասել է, որ արդեն ուշ է միասնական թեկնածու առաջադրելու համար:

«14 օրով հետաձգումը ես ասում եմ, որ ուշ չէ, կարելի է նույնիսկ թվեաթերթիկները նորից տպել: Կարող ենք նաև չերկարացնել, չհետաձգել ընտրությունները», - ասել է Հայրիկյանը` հավելելով վաղը՝ ժամը 15.30-ին կդիմի ՍԴ:

Հայրիկյանն ասաց, որ կարող է իր ընտրողներին հորդորել քվեարկել «ասենք, Բագրատյանին: Ես ու Բագրատյանը մի թիմ ենք, երբ նա դառնում է նախագահ, ես, օրինակ, դառնում եմ ԱԳ նախարար, ինձ ձայն տալու փոխարեն քվեարկեք նրա օգտին: Ասենք` Բագրատյանն է նախագահ, բայց նա ինձ հետ ունի ստորագրություն, առանց իմ ու Րաֆֆիի համաձայնության` ոչ մի հրամանագիր ստորագրել չի կարող»:

Նախագահի թեկնածուն նշեց նաև, որ ըստ նրա հաշվարկների, միասին նրանք կհավաքեն ձայների մեծամասնությունը՝ մոտ 71 տոկոս.

«Հենց ժողովուրդն իմանում է, որ մենք երեքով միասին են գործում, Սերժ Սարգսյանի ձայների կեսը գալիս է մեզ», - եզրափակել է Հայրիկյանը:

Երեկ Պարույր Հայրիկյանը բաց նամակ էր ուղղել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին` կոչ անելով միանալ ու հանդես գալ միասնական թեկնածուով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էին վերջիններիս մամուլի պատասխանատուները՝ նրանց պատասխանը, հավանաբր, կլինի երեկոյան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---