Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց դիմումը. Ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրանքով դիմումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեկնածուն հիշեցրեց, որ երեկ դատարան դիմում ներկայացնելիս հայտարաել էր, որ որոշակի իրավիճակում կարող է հետ վերցնել այն: «Երեկ ես ստիպված էի հանձնել, որովհետև վերջին օրն էր»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց նաև, որ վիրահատության օրը հայտարարել էր, որ չի ցանկանում թույլ տալ, որ որևէ ստահակ, մանավանդ ահաբեկիչ, կարողանա ազդել ընտրությունների վրա: «Իմ իրավունքները խախտվեցին, ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ: Կարևորը մենք թույլ չտանք, որ մեր ժողովրդի թշնամիները ներգործություն ունենան մեր գործընթացների և մեր ժամանակացույցի վրա»,- ասաց թեկնածուն: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |