ICES նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի հետ

ICES նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի հետ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար ու Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵԽ ԽՎ նախկին փոխնախագահ, առաքելության անդամ Աննա Չուդովան:

Ցինկերը ներկայացրել է իր գլխավորած կենտրոնի աշխատանքը, նշել է, որ նրա անդամներն արդեն վերլուծել են ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ԿԸՀ հետ: Բացի այդ, Ցինկերը նշել է, որ դիտորդները աշխատանքային հանդիպումներ են ունեցել թեկնածուների մեծ մասի հետ:

Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները հարթ կանցնեն, ավելի հարթ, քան մայիսի ԱԺ ընտրությունները: Այն ժամանակ ի հայտ եկած թերություններից շատերը շտկվել են: Մասնավորապես, ճշգրտվել են ընտրողների ցուցակները, լուծվել է ահետացող թանաքի հարցը անձնագրերում դրոշմ դնելու համար:

Դիտորդներն այսօր հանդիպել են նաև նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Փետրվարի 16-ին կայանալիք մամլո ասուլիսում կներակայացվի դիտորդների երկրորդ միջանկյալ զեկույցը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---