ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս տարի Մշակույթի նախարարությանը կհատկացնի 1.204 միլիարդ դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն  այս տարի Մշակույթի նախարարությանը կհատկացնի 1.204 միլիարդ դրամ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս տարի Մշակույթի նախարարությանը կհատկացնի 1.204 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեր համագործակցությունը մշակույթի նախարարության հետ սկսվել է 2005 թ-ից: Մեր նպատակն էր դառնալ մշակույթի բարեկամ: Մշակույթը մեզ համար շատ կարևոր ոլորտ է: Այն հասրակության ինքնաճանաչման հիմնասյունն է: Մենք ամեն տարի մեր հնարավորությունների չափով օգնում ենք ոլորտին, ոչ միայն վերջինիս իր հարթակի վրա պահելու համար, այլ նաև այն բարձրացնելու նպատակով»,- ասաց նա:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորեց ընկերության մասնակցությունը մշակութային խոշոր ծրագրերի իրականացման գործում և հավելեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լավ օրինակ է ծառայել այլ հովանավորներին, որոնք միացել են Մշակույթի նախարարությանը: Անդրադառնալով սպասվելիք ծրագրերին, Հասմիկ Պողոսյանը նշեց. «Այս տարի Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Սայաթ-Նովա մյուզիքլի բեմադրությունը, որը կընդգրկվի հիմնական խաղացանկում: Մենք ծրագրում ենք նաև Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառում, որը բաղկացած կլինի մի քանի մասից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թողարկել Արամ Խաչատրյանի ընտրանուց բաղկացած սկավառակ, որը նաև կընդգրկի կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին պատմող արտերկրում նկարահանված ֆիլմը»:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մշակութային ծրագրերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6.5 միլիարդ դրամ, որից 952.8 միլիոնը` 2012 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---