Մի շարք հասարակական կազմակերպություններ սատարում են Սերժ Սարգսյանին![]() 13 փետրվարի 2013 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը իր ընդլայնված նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին և կոչ է արել իր բոլոր անդամներին և համակիրներին իրենց քվեն տալ Սերժ Սարգյսանի օգտին: ՀՀ Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է ընդունել Սերժ Սարգսյանին սատարելու մասին. «Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն շարունակելու է երկրում ընթացող բարեփոխումները և համոզված ենք, որ կայունությունն այդ բարեփոխումների իրականացման լավագույն գրավականն է: Մենք աջակցել ու աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր հայրենանպաստ գործունեության համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |