Ոստիկանապետի տեղակալն ու դիտորդներն ամփոփել են համատեղ կատարած աշխատանքները![]() 13 փետրվարի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները: Ամփոփվել են նաև Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը: Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հետագա քայլերի պատրաստակամություն հայտնել: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |