ԹԻՀԿ. Բնակչության թիվը նվազել է 194 157-ով, իսկ ընտրողներինը` ավելացել 202 346-ով![]() 14 փետրվարի 2013 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 2001 և 2011թթ.-ի մարդահամարների տվյալներով` ՀՀ բնակչությունը նվազել է 194 157-ով, իսկ 2003 և 2013 թթ.-ի ընտրողների թվերի համեմատությունից կարելի է արձանագրել, որ ընտրողների թիվն աճել է 202 346-ով: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց համեմատությունը այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացնում է 2013 թ. Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ: Ընտրացուցակներում առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան/շենքի և բնակարանի հասցեի 5,715 ընտրող: 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները: Ընտրացուցակներում առկա է 73,087 ընտրող, որոնք ծնվել են մինչև 1932թ. հունվարի 1-ը, և 5,613 ընտրող` ծնված 1995թ. հունվարի 1-ից հետո: Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ ԹԻՀԿ-ը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկությունները վեր հանված հնարավոր խախտումները վերացնելու և ընտրություններն ավելի թափանցիկ և օրինական անցկացնելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |